Աշխատանքի հնարավորություն. Ֆինանսական տնօրեն

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն

Վայր՝  ք. Գյումրի, Բաղրամյան 17

Տևողություն՝  3 տարի

Ներգրավվածություն՝ կես դրույք

Աշխատանքի Սկիզբ՝ ապրիլի 15

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  1 ապրիլի, 2022 թ.:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական տնօրենի։

Աշխատանքային պարտականություններ՝ 

  • Ծրագրերի ֆինանսական համակարգերի ստեղծման, վերահսկման և կառավարման ապահովում,
  • Ծրագրերի հաշվապահական հաշվառման և ֆինանսական գործառնությունների վերահսկում և ղեկավարում` միջազգային կազմակերպությունների (ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ և այլն) ֆինանսական կանոնակարգերին համապատասխան,
  • Ծրագրերի գործողությունների համար վճարման գործընթացի կառավարում և աջակցում, կանխավճարների մոնիթորինգի իրականացնում, ինչպես նաև ծրագրի ֆինանսական ռեսուրսների պատշաճ օգտագործման և կառավարման ապահովում՝ միջազգային կազմակերությունների (ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ և այլն) պահանջներին համապատասխան,
  • Ներքին ֆինանսական քաղաքականության մշակում, միջանկյալ, տարեվերջյան և ամփոփիչ ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ապահովում,
  • Դրամաշնորհային և աշխատանքային պայմանագրերի պատրաստում, համաձայնագրին անհրաժեշտ փաստաթղթերի լրացում և դրամաշնորհային հաշվետվությունների հետևողականության ապահովում,
  • Ծրագրային աուդիտորների պատվիրակում և նրանց հետ աշխատանք,
  • Ծրագրային գնահարցումների կազմակերպում`դոնոր կազմակերպության և «Ագաթ» ՀԿ-ի ընթացակարգերի համաձայն,
  • Մասնակցություն «Ագաթ» ՀԿ կարողությունների զարգացման դասընթացներին՝ այդ թվում նախագծից դուրս,
  • «Ագաթ» ՀԿ-ի տարեկան բյուջեի կանխատեսում,
  • Հաշվետվության ներկայացում «Ագաթ» ՀԿ նախագահին,
  • «Ագաթ» ՀԿ-ի կառավարման և ֆինանսական զարգացման խթանում։

 

Պահանջվող գիտելիքներ և փորձառություն

 

  • Ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից մասնագիտության բակալավրի աստիճան,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ տեղական հասարակական կազմակերպությունների կամ հիմնարկների ֆինանսական ծրագրի կառավարման ոլորտում,
  • Միջազգային կազմակերությունների (ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ և այլն)  ֆինանսական կանոնակարգերի և քաղաքականության պարտադիր իմացություն,
  • Միջազգային կազմակերությունների (ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ և այլն) աջակցությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսների կառավարման գործում պարտադիր աշխատանքային փորձ,
  • Դրամաշնորհների կառավարման և նախագծերի ֆինանսների կառավարման, այդ թվում` ֆինանսական հսկողության, հաշվապահության, աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների իմացություն,
  • Մայքրոսոֆթ օֆիս ծրագրի իմացություն,
  • Դրամաշնորհային ծրագրերի կառավարման ոլորտում համապատասխան փորձ՝ գերադասելի է ՀԿ-ների հետ, ներառյալ` ֆինանսական մոնիթորինգի, բյուջետային համակարգերի և վերահսկողության փորձառություն,
  • Հայերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Միջանձնային և կազմակերպչական բարձր հմտություններ,
  • Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում:

  Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխանող և հաստիքով հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) և հետաքրքրության նամակ [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով՝ «Ֆինանսական տնօրեն»: Վերոնշյալ պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077043042 հեռախոսահամարով: