Աշխատանքի հայտարարություն. Հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետ

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն

Վայր՝  ք. Գյումրի, Բաղրամյան 17

Տևողություն՝ 9 ամիս

Ներգրավվածություն՝ կես դրույք

Աշխատանքի Սկիզբ՝ ապրիլի 1

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 25 մարտի, 2022 թ.:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետի։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման և նրանց իրավունքների պաշտապանությամբ զբաղվող, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով՝ հաշմանդամություն ունեցող կանանց  տարբեր խմբերին որակյալ և մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի կողմից հիմնված «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Պլանավորել, մշակել և իրագործել հանրային կապերի գործողություններ,
  • Ակտիվորեն համագործակցել և համաձայնեցնել կատարած աշխատանքը կազմակերպության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավարի հետ
  • Կազմակերպել ծրագրային տեղեկատվական միջոցներն ու միջոցառումները,
  • Լուսաբանել ծրագրային գործողությունները, գրել, խմբագրել և տարածել հայտարարություններ, մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ կազմակերպության սոցիալական հարթակների, կայքի և այլ մեդիա միջոցների համար,
  • Մասնակցել արտագնա հանդիպումների, ծրագրային թիմի հետ մեկնել այլ մարզեր և քաղաքներ,
  • Կազմել և ներկայացնել ամսեկան հաշվետվություններ,
  • Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։

 

Անհրաժեշտ որակավորում և հմտություններ․

  • Մասնագիտական կրթություն հաղորդակցման, հանրային կապերի կամ լրագրության ոլորտում,
  • Նվազագույնը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային կապերի կամ համապատասխան այլ ոլորտում,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային և առցանց հաղորդակցման հմտություններ, թվային գրագիտություն,
  • Նորարարական և ստեղծագործական մտածելակերպ,
  • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ:

Գրաֆիկական ծրագրերի իմացությունը և հասարակական կամ հաշմանդամային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

 Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) և հետաքրքրության նամակ [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետ»: Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077043042 հեռախոսահամարով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: