Անվճար իրավաբանական աջակցություն՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամներին հաշմանդամության հիմքով առաջացած խնդիրների շուրջ։
Մեզ կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր ժ. 09:00-ից մինչ 18։00-ն՝
  • զանգելով 094 043 142 հեռախոսահամարին (Whatsapp, Viber),
  • այլ ժամերի ևս հաղորդագրություն ուղարկելով նույն հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ծառայությունը մատուցվում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: