Revolving Fund of Supporting Devices

Ում և ինչի համար են նախատեսված օժանդակ միջոցները:

Եթե հաշմանդամության պատճառով տանն օգնում են Ձեզ առօրյա գործերում, ապա դրա անհրաժեշտությունը կունենաք նաև նորածին երեխային խնամելիս: Նորածնին պետք է հաճախակի կերակրել և փոխել հագուստը, հնարավոր է նաև գիշերվա ընթացքում: Խնամքը հաշմանդամություն ունեցող մայրիկների և/կամ ծնողների, խնամակալների դեպքում ավելի դյուրին դարձնելու համար մեր կազմակերպությունը ստեղծել է օժանդակ միջոցների շրջանառու հիմնադրամ:

Ձեռաբերման պայմանները:

Ցանկացողները կարող են ծանոթանալ այս պահին կազմակերպության տնօրինության տակ գտնվող միջոցների ցանկին /տես ստորև/ և վարձակալել սարքերը՝ նախապես կնքելով վարձակալության պայմանագիր և վճարելով վարձակալության համար նախատեսված գումարը:

Վարձակալությունը հնարավորություն է տալիս արագ ձեռք բերել աջակցող միջոցն ու այն գործածել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է երեխայի զարգացման տվյալ փուլում պատշաճ խնամքը մայրիկի համար հարմարավետ դարձնելու համար: Վարձակալությունը նաև թույլ է տալիս սարքը վերադարձնել կենտրոնին՝ հետագայում մյուս ծնողներին ըստ անհրաժեշտության փոխանցելու համար: Այն խնայում է թե ձեր միջոցները, թե երկարացնում է սարքի նպատակային գործածության կյանքը: Շրջանառու հիմնադրամի միջոցով կենտրոնը նպատակ ունի օգտակար միջոցները դարձնել հասանելի ու ավելի մատչելի հաշմանդամություն ունեցող ծնողներին: 

Վարձակալությանը զուգահեռ կենտրոնը նաև խնդիր է դրել աջակցող միջոցները հասանելի դարձնել դրանք գնելու միջոցով: Այն ընտանիքները, որոնք կցանկանան գնել աջակցող միջոցները, կենտրոնը նախապես հաստատված գնացուցակի հիման վրա կկազմակերպի դրանց գնումն ու առաքումը՝ ազատելով ծնողներին ավելորդ հոգսից ու խնայելով վերջիններիս ժամանակը:

Աջակցող միջոցների արժեքները ներկայացված են միջինացված գներով՝ պայմանավորված փոխարժեքի տատանմամբ և առաքող ընկերությունների կողմից ծառայության սակագների փոփոխությամբ:

Baby Feeding Bottle with Spoon

Նկարագրությունը՝ Կոորդինացիոն խնդիրներ ունեցող մայրերի համար կատարյալ միջոց է՝  երեխային կերակրելու բրնձի մածուկով, խյուսով, ապուրով և հյութով: Կարելի է նաև թողնել եռման ջրի մեջ, որպեսզի տաքանա։

Գնման արժեքը՝11000 դրամ

Պատվիրելու համար զանգահարեք, տեքստային կամ ձայնային ուղարկեք +374 77 043 042 հեռախոսահամարին կամ գրեք «Ագաթ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին

Baby Feeding Bottle with Spoon

Baby Feeding Bottle with Spoon

Նկարագրությունը՝ Կոորդինացիոն խնդիրներ ունեցող մայրերի համար կատարյալ միջոց է՝  երեխային կերակրելու բրնձի մածուկով, խյուսով, ապուրով և հյութով: Կարելի է նաև թողնել եռման ջրի մեջ, որպեսզի տաքանա։

Գնման արժեքը՝11000 դրամ

Պատվիրելու համար զանգահարեք, տեքստային կամ ձայնային ուղարկեք +374 77 043 042 հեռախոսահամարին կամ գրեք «Ագաթ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին

Վարձակալման արժեքը միջինացված է: Վարձակալության ժամանակ կա տարբերակում: Առաջին անգամ օգտվողները վճարում եմ միջին արժեքից ավելի մեծ գումար, իսկ հաջորդող վարձակալների համար գումարը նվազում է՝ հաշվի առնելով մաշվածությունը: