Մեր մասին

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն

հասարակական կազմակերպություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում Կարինե Գրիգորյանի կողմից: Երբ 2006 թվականին Կարինե Գրիգորյանը մասնակցեց Հաշմանդամություն ունեցող կանանց առաջնորդության դասընթացին ԱՄՆ-ում, լիովին փոխվեց նրա մտածելակերպը. նա դարձավ ավելի ինքնավստահ և նախաձեռնող: Լինելով հաշմանդամություն ունեցող երիտասարդ` Կարինեն հասկացավ, որ Հայաստանում խիստ անհրաժեշտություն կա հիմնադրել մի կազմակերպություն, որը կզբաղվի հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց հզորացմամբ, կզարգացնի նրանց առաջնորդության կարողություններն ու հմտությունները: Նպատակ էր դրված ունենալ ակտիվ և գիտակ հաշմանդամություն ունեցող կանանց խումբ Հայաստանում, ովքեր, համատեղելով ջանքերը, կկարողանան արդյունավետ կերպով զբաղվել շահերի պաշտպանությամբ:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և մշակութային  իրավունքների իրացմանը՝ շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման և համագործակցության միջոցով: 

Կազմակերպությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 50 տեղական, ազգային և միջազգային ծրագրեր, որոնք նպաստել են հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց իրավունքների իրացմանը և դրական ազդեցություն են ունեցել ավելի քան 2000 շահառուների համար (հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց ընտանիքի անդամները, պետական և ՏԻՄ ներկայացուցիչներ, հաշմանդամահեն և իրավապաշտպան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, մանկատներ, ԲՈՒՀ-եր, քոլեջներ, մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, դպրոցներ, առողջապահական և ծառայություններ մատուցող այլ հաստատություններ ու անհատներ):

Կազմակերպությանն անդամակցում են 16-40 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդ աղջիկիներ և կանայք Շիրակի մարզից:

«Ագաթ» կազմակերպությունը մատուցում է հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություններ, կազմակերպում է կարողությունների, հմտությունների զագացմանն ու իրավագիտակցության, իրազեկության բարձրացմանն ուղղված տարբեր դասընթացներ և քննարկումներ:

Կազմակերպությունում նաև գործում են համակարգչային, անգլերեն լեզվի, հայկական ժեստերի լեզվի, գրագիտության, ձեռքի աշխատանքի, մակրամեի, ուլունքագործության, խոհարարության, թխվածքների պատրաստման, սեղանի ձևավորման, թատերական արվեստի, դեկոպաժի, լողի, յոգայի, վարսահարդարման, դիմահարդարման և այլ խմբակներ:

Կազմակերպության շահերի պաշտպանության կարևորագույն գործիքներից են հետազոտություններն ու հրատարակությունները` ուղեցույցներ, տեղեկատվական բուկլետներ, ձեռնարկներ, գրքեր, բառարաններ, պաստառներ, օրացույցներ, տեսա և ձայնա սկավառակներ, աուդիո գրքեր, ֆիլմեր, սոցիալական գովազդներ և այլն:
«
Ագաթ» կազմակերպությունը Հայաստանում առաջինն է թարգմանել և հրատարակել ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, «Հաշմանդամություն ունեցող կանանց համար» առողջապահական ձեռնարկը: Ստեղծել է առաջին հայկական ժեստերի լեզվի, ինչպես նաև հայ-ամերիկյան ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարանները:
Կարևորագույն նախաձեռնություններից է մարզում առաջին ներառական խաղահրապարակի կառուցումը:
Կազմակերպությունը ակտիվորեն մասնակցում է մարդու իրավունքների կոնվենցիաների և այլ փաստաթղթերի ստվերային զեկույցների մշակման
ն ու ներկայացմանը միջազգային հարթակներում:

«Ագաթ» կազմակերպությունը կազմակերպում է տարբեր միջոցառումներ, ՇՊ քարոզարշավներ և ակցիաներ:

«Ագաթ» ՀԿ-ն տեղական, ազգային և միջազգային ցանցերի և կոալիցիաների անդամ է`

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»  իրավաբանական անձանց միություն

  • «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան (ԽԴՊՀՀԿ)

  • «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

  • Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանց Գյումրիում

ՀԿ -ի նախագահը հանդիսանում է`

  • ԱՄՆ-ի Մոբիլիթի Ինթերնեյշնլի (MIUSA) անդամ

  • Կանադական Կանանց Իրավունքների Զարգացման Ասոցիացիայի (AWID) անդամ

  • ԱՄՆ-ում Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) Մարդու Իրավունքների Հանձնաժողովի անդամ

  • Հաշմանդամություն ունեցող կանանց Միջազգային Համացանցի անդամ

 

This post is also available in: English