Նորություններ

Դասընթացի մասնակցության հրավեր

 «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կետրոն հկն Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպությունների, և իրավաբանական անձանց միությունների  համար կազմակերպում է «Ես մայրանալու իրավունք ունեմ»  ծրագրի շրջանակներում եռօրյա դասընթաց:

Դասընթացի  նպատակն  է`   զարգացնել վերոնշյալ կառույցների կարողություններն` հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի, վերարտադրողական առողջության և իրավունքներին պաշտպանությանն ուղղված ծրագրերը առավել արդյունավետ իրականացնելու համար:

Դասընթացի  ընթացքում կներկայացվի նաև  «Ագաթ» հկի  կողմից թարգմանված և տպագրված   «Առողջ լինելու իմ իրավունքը» գիրքը:  

Դասընթացի թեմաներն են `

1.     Հաշմանդամություն ունեցող կանանց սեռական առողջությունը

2.     Ընտանիքի պլանավորում

3.     Սեռական կյանք

4.     Հղիություն

5.     Ծննդաբերություն

6.     Նորածնի խնամք     և այլն

Դասընթացի վերջում կհայտարարվի փակ ենթադրամաշնորհային մրցույթ  ` ուղղված«Ես մայրանալու իրավունք ունեմ»  ծրագրի  նպատակի իրականացմանը Հայաստանի տարբեր  մարզերում:

Դասընթացներն  անցկալվելու են Ծաղկաձորի Սպորտ կոմպլեքս համալիրում փետրվարի 10-12:  

This post is also available in: English