ԷԻԴ Արմենիա

Էիդ Արմենիա Հիմնադրամը 2010 թվականից հանդիսանում <<Ագաթ>> ՀԿ-ի մշտական դոնոր: Այս տարիների ընթացքում Հիմնադրամը  աջակցել է <<Ագաթ>> կենտրոնին տարբեր դասընթացներ, Էքսկուրսիաներ և միջոցառումներ կազմակերպելու գործընթացում:     

   2011թ.-ից <<Ագաթ>> հկ նախագահ Կարինե Գրիգորյանը հանդիսանում է  <<Էիդ Արմենիա>> Հիմնադրամի կոորդինատորը Շիրակի մարզում: Այս ընթացքում <<Ագաթ>> հկ-ի միջնորդությամբ կազմակերպվել են էքսկուրսիաներ <<Ֆրիտյոֆ Նանսենի>> անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, <<Արթիկի տարեց և հաշմանդամների համայնքային կենտրոն>>-ի, <<Անի>> մանկուց հաշմանդամ երեխաների հկ-ի, <<Ագաթ>> հկ-ի, <<Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգա1003089_657482580946511_762529096_nծության կենտրոն>>-ի, <<Արեգակ>> Երեխայի ցերեկային խնամքի կենտրոնի, <<Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության>>, <<Թռչունյան տուն>> մանկատան, <<Նոր հայացք>> հկ-ի, Ամասիայի <<Հույսի կամար>> հկ-ի (ընդհանուր թվով 300 հոգի) երեխաների համար: Այս շրջագայությունների միջոցով իրականացավ մեր մասնակիցներից շատերի երազանքը. նրանք ուղևորվեցին դեպի Օշական, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշարձան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի կենդանաբանական այգի, Խոր Վիրապ, Հաղարծին վանքային համալիր, Հառիճավանք, Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Ստեփանավան: Նախատեսվում են նաև էքսկուրսիաներ`դեպի պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, ինչպես նաեւ համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, փառատոններին մասնակցություն, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ և այլ ժամանցային միջոցառումներ:
<<Ագաթ>> հկ-ի նախաձեռնությամբ են կազմակերպվում ինչպես հկ-ի շահառուների, այնպես էլ <<Ֆրիտյոֆ Նանսենի>> անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, <<Արեգակ>> Երեխայի ցերեկային խնամքի կենտրոնի և <<Թռչունյան տուն>> մանկատան երեխաների ամենշաբաթյա լողի պարապմունքների հաճախումը:..logh1
Հուլիսի 1-ին  <<Էիդ Արմենիա>> հիմնադրամի շրջանակներում <<Ագաթ>>հկ-ն մի հրաշալի անակնկալ մատուցեց Գյումրու հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ավելի քան 200 երեխա, իրենց ծնողները, նման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ հրավիրվեցին <<Երևանյան կրկեսը>> դիտելու:
383665_333039520057487_622830338_nԷիդ Արմենիա Հիմնադրամի ֆինանսական աջակցությաբ Ագաթ կենտրոնը ամեն տարի ամանորյա տոները ավելի հաճելի է դարձնում մանկատների, սոցիալապես անապահով ընտանիքների և այլ հաստատությունների հաշմադամություն ունեցող երեխաների համար:

This post is also available in: English