Մրցույթ՝ ֆինանսական պլանի  և Ֆոնդահայթայթման ռազմավարության մշակման փորձագետ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը «Կայուն կազմակերպություն՝ արդյունավետ շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ ֆինանսական պլանի  և Ֆոնդահայթայթման ռազմավարության մշակման փորձագետի ընտրության համար։

  • Իրականացնել ֆինանսական պլանի և Ֆոնդահայթայթման ռազմավարության մշակման դասընթաց կազմակերպության աշխատակազմի և կամավորների համար:
  • Պարբերաբար տրամադրել խորհրդատվություն ծրագրի համակարգողին և աշխատակազմին կազմակերպության երկու տարվա ֆինանսական պլանի և Ֆոնդահայթայթման ռազմավարությունը մշակելիս:
  • Վերանայել ֆինանսական պլանի և Ֆոնդահայթայթման մշակված ռազմավարության նախնական և վերջնական տարբերակները:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • Համապատասխան մասնագիտական կրթություն,
  • Մասնագիտական աշխատանքային փորձ / ֆինանսական պլանի և Ֆոնդահայթայթման ռազմավարության մշակման փորձ (առնվազն 3 տարի),
  • Համակարգչային և առցանց հաղորդակցման հմտություններ,
  • Նորարարական և ստեղծագործական մտածելակերպ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն:

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն կարող են ուղարկել agate.ngo@gmail.com հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Աշխատանք. ֆինանսական պլանի և Ֆոնդահայթայթման փորձագետ» բառերը: Դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի հուլիսի 15-ն է։

Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում: