Անհրաժեշտ է վեբ ծրագրավորող՝«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կայքը մատչելի ձևաչափով ձևափոխելու համար

«Ագաթ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է վեբ ծրագրավորողի՝ կազմակերպության պաշտոնական մատչելի կայքը մատչելի ձևաչափով ձևափոխելու համար։

Կայքը ձևափոխվելու է «Կայուն կազմակերպություն՝ արդյունավետ շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր» «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Կայքը պետք է համապատասխանի Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG 2.0) AAA մակարդակին։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Տեխնիկական առաջադրանքի հիման վրա ձևափոխել «Ագաթ» հասարակական կազմակերպության երկլեզու կայքը,
  • Կայքը դարձնել հիմնովին մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար,
  • Վերացնել կայքի թերություններն ու անսարքությունները,
  • Անհրաժեշտության դեպքում, կատարել կոդային փոփոխություններ,
  • Տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել կազմակերպության թիմին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

  • Մասնագիտական աշխատանքային փորձ (առնվազն 3 տարի),
  • Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ի կամ համարժեք այլ նորմերի հետ աշխատանքային փորձ,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն կարող են ուղարկել agate.ngo@gmail.com հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Աշխատանք. վեբ» բառերը: Նամակում խնդրում ենք նշել տվյալներ երկու կազմակերպությունից, որոնք կարող են երաշխավորել ձեր աշխատանքների որակը։

Դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի հուլիսի 15-ն է։