Աշխատանքի հնարավորություն

Հաղորդակցության և հանրային կապերի
 (PR) մասնագետ

Հաստիքը՝ Հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետ

Աշխատանքի սկիզբը` 2018 թ. հուլիսի 1

Վայրը` ք. Գյումրի

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը «Կայուն կազմակերպություն՝ արդյունավետ շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետի թափուր հաստիքի համար։
Ծրագիրն իրականցվում է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր» «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն»  դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Մշակել և իրականացնել կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցության ռազմավարություն:
  • Պլանավորել, մշակել և իրագործել հանրային կապերի գործողություններ:
  • Գրել, խմբագրել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, հոդվածներ:
  • Ստեղծել և տարածել կազմակերպության եռամսյա պարբերական:
  • Ստեղծել կազմակերպության էջեր Թվիթերում  և Ինստագրամում:
  • Ապահովել կազմակերպության պաշտոնական վեբ կայքի անխափան աշխատանքը և տեղեկատվության թարմացումը, ապահովել սոցիալական էջերի թարմացումները, հետևորդների ներգրավումը:
  • Պատշաճ կերպով հաղորդել հանրային կապերի նպատակների, ծրագրերի և արդյունքների մասին:

 Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • Մասնագիտական կրթություն հաղորդակցման, հանրային կապերի կամ լրագրության ոլորտում:
  • Նվազագույնը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային կապերի կամ համապատասխան այլ ոլորտում:
  • Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում:
  • Համակարգչային և առցանց հաղորդակցման հմտություններ:
  • Նորարարական և ստեղծագործական մտածելակերպ:

Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV) և հետաքրքրվածության նամակ մինչև 2018թ. հունիսի 20-ը  agate.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին: Առաջին փուլը անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 043 042 կամ 4 22 61  հեռախոսահամարներով։