Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց օրենսդրությանը Հայաստանում

2017 նոյեմբեր- 2018 մայիս

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ Մոբիլիթի Ինթերնեշնլ (MIUSA) կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց օրենսդրությանը Հայաստանում» մեծածավալ ծրագիրը, որն ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Ծրագիրն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման օրինագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը:

Շահերի պաշտպանության աշխատաժողով/ Advocacy Workshop

Ծրագրի ընթացքում կենտրոնը Հայաստանում գործող հաշմանդամահեն կազմակերպությունների հետ մշակել  է ջատագովության/շահերի պաշտպանության ռազմավարություն: «Ագաթ» ՀԿ-ն ԱՄՆ-ից ժամանած փորձագետների հետ կազմակերպել են շահերի պաշտպանության եռօրյա դասընթաց՝ թվով 25 հաշմանդամահեն և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակներում ձևավորվել է «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան»: Կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվ

Համաժողով / Conference

ող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որի ձևավորման նպատակն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի չափանիշներին համապատասխան «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը:

Կոալիցիայում գործում են 4 հիմնական հանձնաժողովներ՝ Մեդիա և հանրային կապեր, Համայնքի հետ կապերի հաստատում, Իրավական դաշտ և օրենքների նախագծում, Քաղաքական ջատագովություն:
Կոալիցիայի կողմից իրականացվող գործողություններին կարող եք հետևել web.facebook.com/pg/Coalition-for-Inclusive-Legal-Reforms  ֆեյսբուկյան էջում:
Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ միջազգային հարցերի ազգային դեմոկրատական ինստիտուտի աջակցությամբ։

Շահերի պաշտպանության ծրագրի մեկնարկ

Շահերի պաշտպանության աշխատաժողով/ Advocacy Workshop Day2

 

 

 

 

Visit Coalition page

 

 

 

 

This post is also available in: English