Կամավորական աշխատանքի հնարավորություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարում է կամավորների ընդունելություն:

 Պահանջվող  որակավորումներ

  • Իրավաբանական, տնտեսագիտական, բանասիրական, հոգեբանական կամ սոցիալական աշխատանքի ոլորտում  բարձրագույն կրթություն
  • Անգլերենի և այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Կամավորներից  ակնկալվում է

  • Պատասխանատվություն
  • Աշխատասիրություն
  • Պարտաճանաչություն
  • Ճկունություն
  • Թիմում աշխատելու հմտություններ

Կամավորները հնարավորություն կստանան

  • Ձեռք բերել աշխատանքային փորձ հասարակական ոլորտում, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում
  • Ինքնադրսևորվել և կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները
  • Մասնակցել «Ագաթ»  ՀԿ-ի ծրագրերին և միջոցառումներին
  • Մասնակցել ազգային և միջազգային վերապատրաստման դասընթացների
  • Վկայական և երաշխավորագիր

 Լավագույն կամավորները հետագայում մրցութային կարգով կընդգրկվեն կազմակերպությունում որպես աշխատակից։

 Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել մոտիվացիոն նամակ և ինքնակեսնագրական (CV)  agate.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին`«Թեմա» դաշտում նշելով` «Կամավոր» բառը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ է  ս.թ.  փետրվարի 28-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 77-043-042 կամ 4-22-61 հեռախոսահամարներով կամ այցելել «Ագաթ» ՀԿ գրասենյակ՝ քԳյումրի, Բաղրամյան 17 հասցեով: