Աշխատանքի հնարավորություն․ սոցիոլոգ

 

Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն

Ծրագրի անվանում՝ «Ֆեմինիզմ և հաշմանդամություն»

Վայր՝ ք. Գյումրի, Բաղրամյան 17

Սկիզբ՝ փետրվարի  15, 2022թ

Տևողություն՝ 1 ամիս

Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 11, 2022թ

Վարձատրություն՝ 200000 ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ հարկերը, ընդհանուր աշխատանքի համար)

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում սոցիոլոգի «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար: 

 Աշխատանքային պարտականություններ՝

  • Ֆոկուս խմբային և առցանց հետազոտությունների անցկացման հարցաթերթերի կազմում
  • Մասնակցություն ֆոկուս խմբային հանդիպումներին
  • Քանակական և որակական վերլուծությունների իրականացում
  • Ծրագրի ղեկավարի, ծրագրի վարչական օգնականի, ֆոկուս խմբային քննարկումների վարողի հետ սերտ համագործակցություն:
  • Վերջնական հաշվետվության, զեկույցի և առաջարկությունների կազմում

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Հաշմանդամության ոլորտում աշխատանքային փորձի առկայություն,
  • Հայոց լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություն,
  • Հաղորդակցման գերազանց ունակություն, ակտիվ և նախաձեռնող անձնավորություն
  • Բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն

Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

Դիմելու կարգը

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել  իրենց ինքնակենսագրականը և հետաքրքրվածության նամակը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ  փետրվարի 11-ը՝ նամակի թեմա դաշտում նշելով «Սոցիոլոգ»:

 Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077-043-042 հեռախոսահամարով:

Պայմանագիր կնքելու մասին որոշումը պատվիրատուն հայտարարում է մրցույթում հաղթած մասնակցին այդ մասին էլեկտրոնային նամակով կամ հեռախոսով տեղեկացնելու միջոցով։

«Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագիրն իրագործվում է Հայաստանում կանանց հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում՝ գերմանական Ֆիլիա հիմնադրամի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Սույն հրապարակման մեջ արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Հայաստանում կանանց հիմնադրամի տեսակետների հետ: