ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն այցելեց «Ագաթ» ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և տարբեր ոլորտներում մատչելիության ապահովման հետ կապված հարցերը ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ քննարկման հիմնական թեմաներն էին։ Մասնակիցները հանդես եկան հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մատչելիության և ներառականության ապահովմանն ուղղված առաջարկություններով։
Հանդիպումը տեղի ունեցավ «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: