Շիրակի նորանշանակ մարզպետն այցելեց «Ագաթ» ՀԿ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը այցելեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն և հանդիպում ունեցավ կենտրոնի աշխատակազմի և շահառուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, լուծման ուղիները և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հետագա համագործակցությունը կկառուցվի և կշարունակվի ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և իրացման:
Հանդիպումը տեղի ունեցավ «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: