Կանանց վերատադրողական առողջության վերաբերյալ վեբինարների շարք

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանասավորմամբն կիրականացնի կանանց վերատադրողական առողջության վերաբերյալ վեբինարների շարք։ Վեբինարների թեմաներն են՝

  • Հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղի կանխարգելում և բուժում
  • Հասունացում։ Դաշտանային ցիկլ
  • Սեռական հարաբերություն։ Սեռական առողջություն
  • Առողջության զննում և անպտղություն
  • Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների առկայությունը և պատական աջակցության ծրագրերը հաշմանդամություն ունեցող կանանց համար, որպեսզի կարողանան օգտվեն այս ծառայություններից
  • Ընտանիքի պլանավորում։ Հղիություն։ Առողջ հղիության խորհուրդներ
  • Ծննդաբերություն։ Հետծննդաբերական խնամք
  • Երեխայի խնամք և ծնողավարություն

Հանրապետության լավագույն մասնագետներից կներգրավվեն ծրագրի շրջանակներում՝ վեբինարները անցկացնելու նպատակով։

Կիրականացվի իրազեկվածության մակարդակի գնահատում՝ վեբինարների արդյունավետությունը չափելու նպատակով։