Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2017

Դեկտեմբեր 11, 2017

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012 թվականից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:
Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի դեսպանությունները, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, որոնք, հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից:

Այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրեցին «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը»: Այս մրցանակը, որը ֆրանս-գերմանական համաշխարհային նախաձեռնության մաս է կազմում, միտված է պատվելու այն կազմակերպությանը կամ անձին, որը բացառիկ ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարի գործում: Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտն ասաց. «Ես հպարտ եմ, որ Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները միավորվել են աջակցելու քաղաքացիական հասարակության ջանքերին, որոնք ուղղված են բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող առավել ներառական հասարակության խթանմանը»: Գերմանիայի դեսպան Ն.Գ. Մաթիաս Քիսլերն ասաց.   «Ուրախ եմ հայտարարել, որ առաջին ֆրանս-գերմանական մրցանակի համար մենք ընտրել ենք Գյումրիի «Ագաթ – հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ին: Անչափ ոգևորիչ է այն, որ անցած 10 տարիների ընթացքում «Ագաթ»-ն իրականացրել է ավելի քանի 50 ծրագիր: Դրանք դրական արդյունք են ունեցել հաշմանդամություն ունեցող ավելի քան 1000 մարդկանց և նրանց ընտանիքների համար:

Նյութի աղբյուրները և մրցանակաբաշխության մասին այլ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝

https://armenpress.am/arm/news/915707/vigen-qocharyany-karavarutyan-barepokhich-ani-balkhyany.html#.Wi-ZB91q8aE.facebook

Հայտնի դարձան Հայաստանում համընդհանուր իրավունքների մրցանակակիրները (Ֆոտոշարք)

http://un.am/hy/news/668

www.hraparak.am/posts/

timenews.am

www.panorama.am

 

 

 

This post is also available in: English