Արդյունավետ գործունեություն`շահող հասարակություն

01.08.2017-10.10.2017

«Արդյունավետ գործունեություն`շահող հասարակություն» ծրագրի նպատակն է` աջակցել «Ագաթ» ՀԿ-ի ինստիտուցիոնալ զարգացմանը:
Ծրագրի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են դասընթաց-խորհրդատվություններ` ուղղված «Ագաթ» ՀԿ-ի հզորացմանը և աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի ընթացքում մշակվել և տպագրվել է կազմակերպության 2018-2022 թվականների ռազմավարական պլանը, բուկլետներ, աշխատանքային պարտականությունների վարքագծի կանոններ, ծառայությունների կամ ապրանքների գնման, գույքի կառավարման քաղաքականություն: Հաշվետվություն-տեղեկատուի տեսքով կազմվել է 2012-2018 թթ. ընթացքում ՀԿ-ի կողմից իրականացրած դրամաշնորհների մասին տեղեկատվությունը: Կազմվել են ֆինանսական և գործունեության որոշ ընթացակարգեր, կատարվել է գույքագրում:
Վերանայվել և հստակեցվել են կազմակերպության առաքելությունը, նպատակները և խնդիրները:

Ծրագրի շնորհիվ կազմակերպության աշխատակիցները տիրապետում են բրայլի գրերին:
Ծրագրի շրջանակներում վերանայվել և փոփոխվության  է ենթարկվում կազմակերպության կանոնադրությունը, այդ թվում կազմակերպության անվանումը`«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ից վերանվանվելով` «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի:
Ծրագիրիրը աջակցություն է ստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից «ՀԿ Կենտրոն» -ի «ՀԿ ծառայություն մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի միջոցով:

This post is also available in: English