Ապրենք առողջ և ակտիվ

10653617_919485084746258_1661168028444589269_n

Նկարներ

10.04.2014-10.06.2014

Ծրագիրի ընթացքում կազմակերպվել են  հաշմանդամություն ունեցող կանանց  հիմնախնդիրների,  նրանց վերարտադրողաան առողջության և բուժզննման էթիկայի մասին դասընթացներ հաշմանդամություն  ունեցող կանանց և աղջիկների,  բժշկական ուղղվածություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսների համար:
Ծրագրի ընթացքում խմբագրվել և տպագրվել Է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքույկը: Գրքույկում զետեղված են հարցեր, որոնք վերաբերում են բժիշկներին, բուժաշխատողներին, համայնքային իշխանություններին և ընդհանրապես ամբողջ հասարակությանը, ովքեր պետք է հոգատար խնամք ցուցաբերեն հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ: Գրքույկում զետեղված նյութերը խմբագրվել են «Առողջ լինելու իմ իրավունքը» առողջապահական ձեռնարկից, որի հեղինակային իրավունքը տրամադրվել է «Ագաթ» ՀԿ-ին «Հեսփերիան» Հիմնադրամի կողմից:

Ծրագրի նպատակը

Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը ապագա բուժաշխատողների և հաշմանդամություն ունեցող կանանց  շրջանում:

Թիրախ խումբ

  • Ծրագրի թիրախ խումբ  է հանդիսանում Գյումրու Պետական Բժշկական քոլեջի մանկաբարձության և քույրության ֆակուլտետի  ուսանողներն  ու դասախոսական կազմը, մոտ 40 անձ:
  • Գյումրի քաղաքի և Շիրակի 5 տարածաշրջաններից հաշմանդամութուն ունեցող 15 կանայք  և աղջիկներ:

This post is also available in: Armenian