#disabilityrightsweek #Armenia #UN #CRPD17 #AgateNGO

17553996_1632377826790310_4862429113603040255_n«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը Հայաստանյան պատվիրակության հետ գտնվում է Ժնևում և մարտի 27-30-ը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Կոմիտեի հետ՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում: Կարինե Գրիգորյանը նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին (UN CRPD) ներկայացնել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավիճակը, և թե որքանով է պետությունը իրականացնում կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունը՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների տեսանկյունից: