Մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների շրջանում ցածր է իրազեկվածությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի մասին: Այս բացը լրացնելու համար մեկնարկել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագիրը, որի նպատակն է նպաստել hաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող պետական առողջապահական և սոցիալական ծառայությունների ստացման մատչելիության ընդլայնմանը:

fotorcreated

Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» «ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնը կազմակերպել է խորհդատվություն-սեմինարներ հետևյալ թեմաներով`

1.Անվճար առողջապահական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար

2.Սոցիալական ծառայություններ, պետական նպաստ համակարգ

Փորձագետներ՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ՝ Լեյլի Ասլանյան

Սոցիալական ծառայության «ԳՅՈՒՄՐԻ-1» տարածքային բաժնի գլխավոր մասնագետ՝ Աիդա Ավետիսյան Կազմակերպվել է հանդիպում ընտրված 10 մասնակիցների հետ և անցկացվել առաջնորդության դասընթաց: