Դասընթացի հրավեր

2016 թվ.-ի մարտի 14-ից «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնը Newman’s Own հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է անվճար դասընթացներ և խմբակներ՝ Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար: Բոլոր մասնակիցների ճանապարհածախսը հոգում է կազմակերպությունը:
Խմբակներն են՝ յոգա, անգլերենի ուսուցում, ձեռքի աշխատանք, ժեստերի լեզու, համակարգչային ֆոտո և վիդեո մոնտաժ, գրաֆիկական ծրագրեր: Կենտրոնի շահառուների համար նաև կկազմակերպվեն միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, կինոդիտումներ, բանավեճեր:
Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Ագաթ» կենտրոն: Հեռախոս: + 374-312- 4-12-54, 4-22-61, 077-043-042, Էլեկտրոնային փոստ: agate.ngo@gmail.com