Կանանց Առաջնորդության և Հաշմանդամության Ինստիտուտ (WILD)`Հայաստան

12193688_1155446501150114_834475380202682172_n

Օր առաջին

«Ագաթ» կենտրոնը 2015 թվականի օգոստոս ամսից իրականացնում է Կանանց Առաջնորդության և Հաշմանդամության Ինստիտուտ (WILD)` Հայաստան ծրագիրը:  Ծրագիրը նպաստում է հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց  առաջնորդության կարողությունների զարգացմանը և ստեղծում է նոր մտահորիզոններ:

12208796_1155940114434086_649552985754886816_n

Օր 2րդ

Նոյեմբերի 3-5-ը Գյումրու Բեռլին Արտ հյուրանոցում  կազմակերպվեց  եռօրյա ինտերակտիվ դասընթաց` առաջնորդություն, կանանց առողջություն, սեռական կյանք, ներառական զարգացում և գործողությունների պլանի կազմում թեմաներով: Դասընթացը համալրվեց յոգայի, պարի և բոուլինգի ուսուցումներով և հաճելի ժամանցով:  Դասընթացին մասնակցել են 21 երիտասարդ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:
Ներկայումս դասընթացի մասնակիցները մշակում են գործողությունների պլան, և նրանցից յուրաքանչյուրը առանձին կամ համագործակցելով այլ մասնակիցների հետ կնախաձեռնի և կիրականացնի որոշակի գործունեություն իր համայնքում:
Ծրագիրն իրականացվում է  MIUSA –ի  կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:
Ֆինանսավորումը`  ԱՄՆ ՄԶԿ:

11219661_1156288911065873_3031629423580545030_n

Օր 3րդ