Մեր ձայները, մեր իրավունքները

11988553_1123974317630666_2063223670514750024_n

ՆԿԱՐԱԴԱՐԱՆ

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանը` օգտագործելով Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, և առաջարկություններ անել` ներմուծելու գենդերային և հաշմանդամության տեսանկյուններ առկա ծրագրերում և օրենսդրական դաշտում:
Ծրագրի ընթացքում անցկացվելու է առցանց հարցում ազգային մակարդակով միջազգային կազմակերպությունների, կանանց կազմակերպությունների,  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար աշխատող կազմակերպությունների և հաշմանդամահեն կազմակերպությունների շրջանում` պարզելու համար, թե որքանով են նրանց ծրագրերում ներգրավված հաշմանդամության և գենդերային խնդիրներ:  Կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ հարցազրուցավարների համար, որպեսզի վերջիններիս  ուսուցանվի ինչպես հարցազրույց վերցնել հաշմանդամություն ունեցող կանանցից:  Հարցումներ են անցկացվելու տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում (ֆիզիկական, լսողական, տեսողակա11990530_1123974047630693_3673014577520124015_nն, մտավոր և այլն):  Հարցումը կանցկացվի Հայաստանի 10 մարզերում և Երևանում: Կազմակերպելու են երկօրյա վերապատրաստման դասընթաց-քննարկում Հայաստանի հաշմանդամահեն կազմակերպությունների ներկայացուցրչների հետ` բարձրացնելու վերջիններիս իրազեկությունը Միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների (UPR-ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում, CEDAW-Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա) և հաշմանդամության դաշտի հետ կապված առաջարկությունների վերաբերյալ: