Ոչինչ մեր մասին առանց մեր մասնակցության

2009թ. հունիսի 1-2009թ. օգոստոսի 31

 «Ագաթ» ՀԿ-ն  հրատարակեց  ՄԱԿ-ի «Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիայի» հայերեն տարբերակը, գրքույկները բաժանվեցին Գյումրիի հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին և շահառուներին, համայնքի բնակչությանը: Կազմակերպությունն ունեցավ 2010-2015թթ.-ի համար ռազմավարական պլան: Կլոր սեղան-քննարկումների արդյունքում համատեղ մշակվեց առաջարկությունների փաթեթ և ներկայացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին` դրանց իրականացման համար: Հկ-ն ունեցով ինտերնետային էջ: Մեր  առաջարկությամբ ստեղծվեց Գյումրու քաղաքապետարանին կից «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման հանձնաժողով»:
Համախմբելով Գյումրիի հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին, շահագրգիռ հաստատություններին, ՏԻՄ ներկայացուցիչներին և համայնքի բնակչությանը հաշմանդամության խնդրի շուրջ` ստեղծեցինք համացանց` հետագայում ինֆորմացիայի փոխանակման և գործողությունների պլանների մշակման համար: