Ապրենք սովորելով

IMG_5367poqr                   10.04.2014-10.06.2014
Ծրագիրի ընթացքում կազմակերպվել է Հ
ՈՒԿ հիմնախնդիրների,  նրանց վերարտադրողաան առողջության և բուժզննման էթիկայի մասին դասընթացներ հաշմանդամություն  ունեցող կանանց և աղջիկների,  բժշկական ուղղվածություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսների համար :  Ծրագրի ընթացքում խմբագրվել և տպագրվել Է <<Առողջ լինելու իմ իրավունքը>> գրքույկը: Գրքույկում զետեղված են արդիական հնչեղություն ունեցող այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են բժիշկներին, բուժաշխատողներին, համայնքային իշխանություններին և ընդհանրապես ամբողջ հասարակությանը, ովքեր պետք է հոգատար խնամք ցուցաբերեն հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ: Գրքույկում զետեղված նյութերը խմբագրվել են «Առողջ լինելու իմ իրավունքը» առողջապահական ձեռնարկից, որի հեղինակային իրավունքը տրամադրվել է «Ագաթ» ՀԿ-ին «Հեսփերիան» Հիմնադրամի կողմից:

Ծրագրի նպատակը

Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը ապագա բուժաշխատողների և հաշմանդամություն ունեցող կանանց  շրջանում: Թիրախ խումբ

  • Ծրագրի թիրախ խումբ  է հանդիսանում Գյումրու Պետական Բժշկական քոլեջի մանկաբարձության և քույրության ֆակուլտետի  ուսանողներն  ու դասախոսական կազմը:
  • Գյումրի քաղաքի և Շիրակի 5 տարածաշրջաններից հաշմանդամութուն ունեցող 15 կանայք  և աղջիկներ: