• Ճանապարհորդություն բոլորի համար


    1 (1)Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդությունը, ապահովել մատչելի ճամփորդական տեղեկատվություն և խորհուրդներ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև ցանկացած անձի, ով ունի տեղաշարժման խնդիրներ և կարիք ունի մատչելի ճանապարհորդության: Կարդալ ավելին

  • «Իրավունքներ հիմա» ծրագիրը Հայաստանում


    «Իրավունքներ հիմա» ծրագրի շրջանակներում պատիվ ունենք Հայաստանում աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց շarmeniaահերի պաշտպանների և դաշնակիցներ հետ, որպեսզի ուժեղացնենք համայնքները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրարկման միջոցով: Հայաստանը գտնվում է կրիտիկական պահի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ողջ պատմության շրջանում: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների (CRPD) ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրվել է 2007 թվ.-ին և վավերացվել է 2010-ին: Հայաստանի Ազգային ժողովը լսումներ է անցկացրել՝ հաշմանդամություն ունեցող անձանց նոր ազգային օրենքի ընդունման վերաբերյալ: Դա «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքն է: Օրենքի նախագիծը մշակվել է առաջատար հաշմանդամահեն (DPOs) և հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ների մասնակցությամբ, և նոր օրենքը կփոխարինի 2007 թվ.-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության» օրենքին: Նոր օրենքը կհիմնվի սոցիալական ներառման, այլ ոչ թե սոցիալական պաշտպանության մոդելի վրա, և այն Հայաստանի օրենսդրությունը ավելի կհամապատասխանեցնի ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների (CRPD) կոնվենցիային: Կարդալ ավելին

  • Կանանց Առաջնորդության և Հաշմանդամության Ինստիտուտ (WILD)`Հայաստան


    [caption id="attachment_4086" align="alignleft" width="242"]12193688_1155446501150114_834475380202682172_n Օր առաջին[/caption] «Ագաթ» կենտրոնը 2015 թվականի օգոստոս ամսից իրականացնում է Կանանց Առաջնորդության և Հաշմանդամության Ինստիտուտ (WILD)` Հայաստան ծրագիրը:  Ծրագիրը նպաստում է հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց  առաջնորդության կարողությունների զարգացմանը և ստեղծում է նոր մտահորիզոններ: Կարդալ ավելին

  • «Իրավունքներ Հիմա» ծրագիրը Հայաստանում


    Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին հասնելու շարժումը շարունակելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր խավերի մասնակցությունը: Միացե՜ք շարժմանը: [caption id="attachment_4102" align="alignleft" width="219"]1 Առաջին օր[/caption] «Իրավունքներ հիմա» ծրագրի շրջանակներում պատիվ ունենք Հայաստանում աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանների և դաշնակիցներ հետ, որպեսզի ուժեղացնենք համայնքները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրարկման միջոցով: Կարդալ ավելին

  • Մեր ձայները, մեր իրավունքները


    [caption id="attachment_4096" align="alignleft" width="294"]11988553_1123974317630666_2063223670514750024_n ՆԿԱՐԱԴԱՐԱՆ[/caption] Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանը` օգտագործելով Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, և առաջարկություններ անել` ներմուծելու գենդերային և հաշմանդամության տեսանկյուններ առկա ծրագրերում և օրենսդրական դաշտում: Ծրագրի ընթացքում անցկացվելու է առցանց հարցում ազգային մակարդակով միջազգային կազմակերպությունների, կանանց կազմակերպությունների,  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար աշխատող կազմակերպությունների և հաշմանդամահեն կազմակերպությունների շրջանում` պարզելու համար, թե որքանով են նրանց ծրագրերում ներգրավված հաշմանդամության և գենդերային խնդիրներ: Կարդալ ավելին