Ես ունեմ մայրանալու իրավունք

Ծրագրի նպատակ        Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում:         Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ գործողությունները` Տպագրվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի 400 օրինակ, որը թարգմանվել է «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից», (հեղինակային իրավունքը տրամադրվել է  «Ագաթ» ՀԿ-ին Հեսփերիան հիմնադրամի կողմից): Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմադամության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին տրվել են ենթադրամաշնորհներ, որոնց միջոցով ծրագիրը իրականացվել …